00:57  ,  29 ապրիլի, 2026

ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բավարիային»՝ 5:4 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն Փարիզում ընդունեց Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ հաղթեց 5:4 հաշվով։ 

17-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

24-րդ րոպեին պատասխան գոլը խփեց վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին առաջ մղեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նեւեշը, որն աչքի ընկավ 33-րդ րոպեին։

41-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։

Առաջին խաղակեսի ավելացված 5-րդ րոպեին ՊՍԺ-ից ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

Երկրորդ խաղակեսում թիմերը եւս երկուական գոլ խփեցին։

56-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Խվիչա Կվարացխելիան։ 3 րոպե անց ՊՍԺ-ի 5-րդ գոլը խփեց Դեմբելեն։

65-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց գերմանական թիմի ֆրանսիացի պաշտպան Դեո Ուպամեկանոն։ 69-րդ րոպեին «Բավարիայի» չորրորդ գոլը խփեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

Պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա ապրիլի 6-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալն» ու Մադրիդի «Աթլետիկոն»։ Այս թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին Լոնդոնում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

ՊՍԺ - «Բավարիա»՝ 5:4 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 24, 56, Ժոաու Նեւեշ, 33, Ուսման Դեմբելե, 45+5, 11մ, 59 - Հարի Քեյն, 17, 11մ, Մայքլ Օլիսե, 41, Դեո Ուպամեկանո, 65, Լուիս Դիաս, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում