21:58  ,  26 ապրիլի, 2026

«Ինտերը» բաց թողեց 2 գոլի առավելությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ բաց թողեց 2:0-ի առավելությունը։

23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։ 61-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց գերմանացի պաշտպան Յան Բիսեկը։

70-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատել է արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն։ 79-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Տորինոյի» խորվաթ կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին։

«Ինտերը» 79 միավորո գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլիից»։ «Տորինոն» 13-րդն է՝ 41 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Տորինո» - «Ինտեր»՝ 2:2 (տեսանյութ)

Ջովանի Սիմեոնե, 70, Նիկոլա Վլաշիչ,79, 11մ - Մարկուս Տյուրամ, 23, Յան Բիսեկ, 61

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news