21:58 26 ապրիլի, 2026Իտալիայի առաջնության 34-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ բաց թողեց 2:0-ի առավելությունը։
23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։ 61-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց գերմանացի պաշտպան Յան Բիսեկը։
70-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատել է արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն։ 79-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Տորինոյի» խորվաթ կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին։
«Ինտերը» 79 միավորո գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլիից»։ «Տորինոն» 13-րդն է՝ 41 միավոր։
Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր
«Տորինո» - «Ինտեր»՝ 2:2 (տեսանյութ)
Ջովանի Սիմեոնե, 70, Նիկոլա Վլաշիչ,79, 11մ - Մարկուս Տյուրամ, 23, Յան Բիսեկ, 61
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.