Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Անժեին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։
Փարիզյան ակումբից գոլերը խփեցին հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը, ֆրանսիացի կիսապաշտպան Սենի Մայուլուն եւ բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն։
Վերջնամասում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։
ՊՍԺ-ն 69 միավորով առաջատարն է եւ երկրորդ տեղում գտնվող «Լանսին» գերազանցում է 6 միավոր։ «Անժեն» 13-րդն է՝ 34 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր
«Անժե» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)
Լի Կան Ին, 8, Սենի Մայուլու, 39, Լուկաս Բերալդո, 52
Հեռացում՝ Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), 74, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի