Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է Լա Լիգայում ապրիլի լավագույն խաղացող, հաղորդում է Իսպանիայի առաջնության կայքը։
Անցած ամիս Լամին Յամալը Լա Լիգայում մասնակցել է 3 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Այդ հանդիպումներում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին» (2:1), «Էսպանյոլին» (4:1) եւ «Սելտային» (1:0)։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 24 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։ Վնասվածքի պատճառով Յամալը բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի