Լա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող

23:50   24 ապրիլի, 2026

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է Լա Լիգայում ապրիլի լավագույն խաղացող, հաղորդում է Իսպանիայի առաջնության կայքը։

Անցած ամիս Լամին Յամալը Լա Լիգայում մասնակցել է 3 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Այդ հանդիպումներում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»  (2:1), «Էսպանյոլին» (4:1) եւ «Սելտային» (1:0)։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 24 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։ Վնասվածքի պատճառով Յամալը բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.