22:52  ,  22 ապրիլի, 2026

Կվարացխելիայի դուբլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Նանտի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն։

ՊՍԺ-ն 29 խաղից հետո 66 միավորով առաջատարն է, «Նանտը» նախավերջինն է՝ 20 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր

ՊՍԺ - «Նանտ»՝ 3:0 

Խվիչա Կվարացխելիա, 13, 11մ, 50, Դեզիրե Դուե, 37

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news