13:05  ,  15 ապրիլի, 2026

Ֆլիկ․ Մենք հիասթափված ենք

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը չհաղթահարելը։ Պատասխան խաղում կատալոական թիմը հաղթել է 2:1 հաշվով, սակայն առաջին խաղում 0:2 հաշվով կրած պարտության պատճառով ավարտեց մրցելույթը գլխավոր եվրագավաթային մրցաշարում։

«Մենք հիասթափված ենք։ Թիմը ցուցադրեց ֆանտաստիկ խաղ նույնիսկ 10 խաղացողներով մնալուց հետո։ Հաջողությունը չժպտաց մեզ, բայց մենք պետք է ընդունենք այս ամենը եւ շարժվենք առաջ։

Առաջին խաղակեսում մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք, բայց գոլ բաց թողեցինք։ Ֆուտբոլն այսպիսինն է, մենք պետք է ավելի լավ խաղանք։ Թիմը տվեց բոլոր ուժերը, բայց մի փոքր չհերիքեց»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է AS-ը։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում հասել էր կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում