Մադրիդի «Աթլետիկոն» ու ՊՍԺ-ն դուրս եկան ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
«Աթլետիկոն» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» եւ պարտվեց 1:2 հաշվով։
Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կատալոնական թիմի հարձակվող Լամին Յամալը։ 24-րդ րոպեին գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Ֆերան Տորեսը։
31-րդ րոպեին «Աթլետիկոյին» անհրաժեշտ մեկ գոլը խփեց նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։
Առաջին խաղում «Աթլետիկոն» հաղթել էր 2:0 հաշվով եւ շարունակում է պայքարը։
Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն հյուրընկալվեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին» եւ հաղթեց 2:0 հաշվով ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի դուբլի շնորհիվ։
Առաջին խաղում եւս ՊՍԺ-ն առավելության էր հասել 2:0 հաշվով։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։0)
Ադեմոլա Լուկման, 31 - Լամին Յամալ, 4, Ֆերան Տորես, 24
Հեռացում՝ Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), 80
«Լիվերպուլ» - ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։2)
Ուսման Դեմբելե, 73, 90+2
Ապրիլի 15
«Արսենալ» - «Սպորտինգ»՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 1։0)
«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 23։00 (առաջին խաղ՝ 2։1)
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բուդապեշտում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 11 սեպտեմբերի
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի