18:22  ,  9 ապրիլի, 2026

ՉԼ. Մանուել Նոյերը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 40–ամյա դարպասապահ Մանուել Նոյերը։

Նոյերը Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա խաղում հետ էր մղել դարպասին կատարած 9 հարվածից 8-ը։ «Բավարիան» հաղթել էր 2:1 հաշվով։

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան ճանաչվել է երկրորդը։ Նա պորտուգալական «Սպորտինգի» դեմ խաղում գոլ բաց չէչ թողել եւ կատարել էր 5 սեյվ։ «Արսենալը» հաղթել էր 1:0 հաշվով։

Երրորդ տեղում է Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան, որը գոլի հեղինակ էր դարձել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» դեմ տնային խաղում, ՊՍԺ-ն հաղթել էր 2:0 հաշվով։

Լավագույն քառյակը եզրափակել է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, որը գոլ էր խփել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում, «Աթլետիկոն» հաղթել էր 2:0 հաշվով։

Քվեարկությունն անցկացվում էր ՈՒԵՖԱ-ի կայքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news