18:22 9 ապրիլի, 2026Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 40–ամյա դարպասապահ Մանուել Նոյերը։
Նոյերը Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա խաղում հետ էր մղել դարպասին կատարած 9 հարվածից 8-ը։ «Բավարիան» հաղթել էր 2:1 հաշվով։
Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան ճանաչվել է երկրորդը։ Նա պորտուգալական «Սպորտինգի» դեմ խաղում գոլ բաց չէչ թողել եւ կատարել էր 5 սեյվ։ «Արսենալը» հաղթել էր 1:0 հաշվով։
Երրորդ տեղում է Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան, որը գոլի հեղինակ էր դարձել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» դեմ տնային խաղում, ՊՍԺ-ն հաղթել էր 2:0 հաշվով։
Լավագույն քառյակը եզրափակել է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, որը գոլ էր խփել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում, «Աթլետիկոն» հաղթել էր 2:0 հաշվով։
Քվեարկությունն անցկացվում էր ՈՒԵՖԱ-ի կայքում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.