Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Փարիզում։
«Ափսոս, որ երկու գոլ խփեցինք։ Մեր երկրպագուների ներկայությամբ բարձրակարգ խաղ ցուցադրեցինք, շատ լավ խաղացինք եւ արժանի էինք ավելի շատ գոլերի, բայց սա Չեմպիոնների լիգան է։ Մենք գոհ ենք արդյունքից, առջեւում դեռ պատասխան հանդիպում կա։
Զարմանալի էր «Լիվերպուլի» այդպիսի խաղը։ Մենք սովոր ենք, որ մրցակիցները հարմարվում են մեր խաղին։ Այս անգամ այդպես չեղավ։ Բայց մենք կենտրոնացած ենք մեր խաղի վրա։ Լիվերպուլում եւս կձգտենք հաղթանակի»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Canal+-ը։
Պատասխան հանդիպումն Անգլիայում տեղի կունենա ապրիլի 14-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:19 , 1 հոկտեմբերի
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի