12:42 9 ապրիլի, 2026Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Փարիզում։
«Ափսոս, որ երկու գոլ խփեցինք։ Մեր երկրպագուների ներկայությամբ բարձրակարգ խաղ ցուցադրեցինք, շատ լավ խաղացինք եւ արժանի էինք ավելի շատ գոլերի, բայց սա Չեմպիոնների լիգան է։ Մենք գոհ ենք արդյունքից, առջեւում դեռ պատասխան հանդիպում կա։
Զարմանալի էր «Լիվերպուլի» այդպիսի խաղը։ Մենք սովոր ենք, որ մրցակիցները հարմարվում են մեր խաղին։ Այս անգամ այդպես չեղավ։ Բայց մենք կենտրոնացած ենք մեր խաղի վրա։ Լիվերպուլում եւս կձգտենք հաղթանակի»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Canal+-ը։
Պատասխան հանդիպումն Անգլիայում տեղի կունենա ապրիլի 14-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.