Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 40-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը կրկնեց «Բարսելոնայի» նախկին աստղ, աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի («Ինտեր Մայամի») ցուցանիշը Չեմպիոնների լիգայում։
Մասնակցելով Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում՝ Մանուել Նոյերը 136-րդ հանդիպումն անցկացրեց գլխավոր եվրագավաթային մրցաշարում։
Ռեկորդակիրը «Ռեալի» նախկին դարպասապահ, իսպանացի Իկեր Կասիլյասն է, որը 149 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում։
Քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» «Ռեալին» հաղթել էր 2։1 հաշվով։ Նոյերը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։ Պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա ապրիլի 15-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի