Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալին» եւ հաղթեց 2:1 հաշվով (տեսանյութ)։
41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բավարիայի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։
46-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
74-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Բավարիայի» 40-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը, որը 9 սեյվ է կատարել։
Օրվա մյուս խաղում պորտուգալական «Սպորտինգն» ընդունեց Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալին» եւ պարտվեց 0:1 հաշվով։
Ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Կայ Հավերցը (տեսանյութ)։
Հանդիպման լավագույն խաղացողի մրցանակին արժանացել է «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան՝ 5 սեյվ։
Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 15-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի