00:55 8 ապրիլի, 2026Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալին» եւ հաղթեց 2:1 հաշվով (տեսանյութ)։
41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բավարիայի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։
46-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
74-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Բավարիայի» 40-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը, որը 9 սեյվ է կատարել։
Օրվա մյուս խաղում պորտուգալական «Սպորտինգն» ընդունեց Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալին» եւ պարտվեց 0:1 հաշվով։
Ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Կայ Հավերցը (տեսանյութ)։
Հանդիպման լավագույն խաղացողի մրցանակին արժանացել է «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան՝ 5 սեյվ։
Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 15-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.