Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրերընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
39-րդ րոպեին աչքի ընկավ «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն։
42-րդ րոպեին «Բարսելոնայից» հավասարությունը վերականգնեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
Առաջին խաղակեսի ավելացված 7-րդ րոպեին հեռացվեց «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսը։
Կատալոնական թիմի հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
«Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Աթլետիկոն» չորրորդն է՝ 57 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ)
Ջուլիանո Սիմեոնե, 39 - Մարկուս Ռեշֆորդ, 42, Ռոբերտ Լեւանդովսկի, 87
Հեռացում՝ Նիկոլաս Գոնսալես («Աթլետիկո Մադրիդ»), 45+7
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի