01:09 5 ապրիլի, 2026Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրերընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
39-րդ րոպեին աչքի ընկավ «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն։
42-րդ րոպեին «Բարսելոնայից» հավասարությունը վերականգնեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
Առաջին խաղակեսի ավելացված 7-րդ րոպեին հեռացվեց «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսը։
Կատալոնական թիմի հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
«Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Աթլետիկոն» չորրորդն է՝ 57 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ)
Ջուլիանո Սիմեոնե, 39 - Մարկուս Ռեշֆորդ, 42, Ռոբերտ Լեւանդովսկի, 87
Հեռացում՝ Նիկոլաս Գոնսալես («Աթլետիկո Մադրիդ»), 45+7
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.