20:55  ,  2 ապրիլի, 2026

Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» պայքարից դուրս թողեց «Շիրակին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում երեւանյան թիմը Գյումրում 2:0 հաշվով պարտության մատնեց «Շիրակին»։

61-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գանացի հարձակվող Փոլ Այոնգոն։ 77-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Ուելթոնը։

Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 1:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news