Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 8-րդ պարտությունը կրեց Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլում։
8-րդ տուրի խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականին եւ պարտվեց 0։2 հաշվով։
45-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց չեխական «Բրնոյի» կիսապաշտպան Մարտին Գիորգիեւսկին (տեսանյութ)։ 76-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց խորվաթական «Օսիեկի» հարձակվող Ադմիր Լյատիֆին (տեսանյութ)։
90-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Հայաստանի թիմի եւ ԲԿՄԱ-ի պաշտպան Մարկ Ավետիսյանը։
Е խմբում Հյուսիսային Մակեդոնիայի թիմը 6 միավորով նախավերջինն է, Հայաստանի թիմն առանց միավորի եզրափակիչում է մրցաշարային աղյուսակը։
Հաջորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 1-ին կընդունի իտալացիներին, վերջին տուրում, հոկտեմբերի 5-ին կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի