19:54  ,  31 մարտի, 2026

Մ-21 ԵԱ. Հայաստանի թիմի 8-րդ պարտությունը

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 8-րդ պարտությունը կրեց Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլում։

8-րդ տուրի խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականին եւ պարտվեց 0։2 հաշվով։

45-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց չեխական «Բրնոյի» կիսապաշտպան Մարտին Գիորգիեւսկին (տեսանյութ)։ 76-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց խորվաթական «Օսիեկի» հարձակվող Ադմիր Լյատիֆին (տեսանյութ

90-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Հայաստանի թիմի եւ ԲԿՄԱ-ի պաշտպան Մարկ Ավետիսյանը։

Е խմբում Հյուսիսային Մակեդոնիայի թիմը 6 միավորով նախավերջինն է, Հայաստանի թիմն առանց միավորի եզրափակիչում է մրցաշարային աղյուսակը։

Հաջորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 1-ին կընդունի իտալացիներին, վերջին տուրում, հոկտեմբերի 5-ին կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news