18:33  ,  28 մարտի, 2026

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումն առանց Սպերցյանի եւ խաղադաշտից դուրս (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաատանի հավաքականը Բելառուսի դեմ ընկերական խաղից առաջ նախախաղային մարզումը անցկացրեց «Հանրապետականում»։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի մարզմանը չէին մասնակցում  Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը եւ ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։ Նրանք մարզմանը հետեւում էին նստարանից։

Հավաքականը մարզումն անցկացրեց ոչ թե մարզատաշտում՝ խոտածածկի վրա, այլ դաշտից դուրս բետոնե հատակին։ Մարզման պահին խոտածածկը ջրում էին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news