Իտալիայի առաջնության 30-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ հաղթանակը բաց թողեց վերջնամասում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Արդեն 40-րդ վայրկյանին հանդիպման հաշիվը բացեց միլանյան թիմի 20-ամյա իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։
77-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Իտալիան ներկայացնող 21-ամյա կիսապաշտպան Շեր Նդուրը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս մրցախաղին։
«Ինտերը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Ֆիորենտինան» 16-րդ տեղում է՝ 29 միավոր։
Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)
Շեր Նդուր, 77 - Ֆրանչեսկո Էսպոզիտո, 1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի