01:41 23 մարտի, 2026Իտալիայի առաջնության 30-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ հաղթանակը բաց թողեց վերջնամասում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Արդեն 40-րդ վայրկյանին հանդիպման հաշիվը բացեց միլանյան թիմի 20-ամյա իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։
77-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Իտալիան ներկայացնող 21-ամյա կիսապաշտպան Շեր Նդուրը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս մրցախաղին։
«Ինտերը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Ֆիորենտինան» 16-րդ տեղում է՝ 29 միավոր։
Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)
Շեր Նդուր, 77 - Ֆրանչեսկո Էսպոզիտո, 1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.