Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Նյուքասլ Յունայթեդին» խփած գոլի շնորհիվ գերազանցեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տարիքային ռեկորդը գլխավոր եվրագավաթային մրցաշարում։
Լամին Յամալը դարձավ Չեմպիոնների լիգայում 10 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա այդ ցուցանիշին հասավ 18 տարեկան եւ 248 օրականում, հաղորդում է Opta-ն։
Մբապեն այդ ցուցանիշին հասել էր 18 տարեկան եւ 350 օրականում։
Յամալը Չեմպիոնների լիգայի 31 խաղում կատարել է 10 գոլային փոխանցում։ Նա նաեւ փլեյ-օֆֆի երկու անընդմեջ խաղում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի