10:23 19 մարտի, 2026Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Նյուքասլ Յունայթեդին» խփած գոլի շնորհիվ գերազանցեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տարիքային ռեկորդը գլխավոր եվրագավաթային մրցաշարում։
Լամին Յամալը դարձավ Չեմպիոնների լիգայում 10 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա այդ ցուցանիշին հասավ 18 տարեկան եւ 248 օրականում, հաղորդում է Opta-ն։
Մբապեն այդ ցուցանիշին հասել էր 18 տարեկան եւ 350 օրականում։
Յամալը Չեմպիոնների լիգայի 31 խաղում կատարել է 10 գոլային փոխանցում։ Նա նաեւ փլեյ-օֆֆի երկու անընդմեջ խաղում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.