Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի տնային խաղում Լոնդոնի «Չելսին» բաց է թողել ամենաարագ գոլը ակումբի պատմության մեջ, հաղորդում է Squawka-ն։
1/8 եզրափակիչի պատասխան խաղում աշխարհի ակումբային չեմպիոնները պարտվել են Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին 0:3 հաշվով։
5,41 րոպեին «Չելսիի» դարպասը գրավել է 25-ամյա վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան (տեսանյութ)։
Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան մասնակցել է 36 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի