11:42 18 մարտի, 2026Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի տնային խաղում Լոնդոնի «Չելսին» բաց է թողել ամենաարագ գոլը ակումբի պատմության մեջ, հաղորդում է Squawka-ն։
1/8 եզրափակիչի պատասխան խաղում աշխարհի ակումբային չեմպիոնները պարտվել են Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին 0:3 հաշվով։
5,41 րոպեին «Չելսիի» դարպասը գրավել է 25-ամյա վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան (տեսանյութ)։
Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան մասնակցել է 36 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.