19:56  ,  14 մարտի, 2026

«Ինտերը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Ատալանտային» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ)։

26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» 20-ամյա իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա հարձակվող Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։

83-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Չեռնոգորիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Նիկոլա Կրստովիչը։

85-րդ րոպեին մրցավարի հետ վիճելու համար հեռացվեց «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն։

«Ինտերը» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ատալանտան» 7-րդն է՝ 47 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news