19:56 14 մարտի, 2026Իտալիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Ատալանտային» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ)։
26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» 20-ամյա իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա հարձակվող Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։
83-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Չեռնոգորիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Նիկոլա Կրստովիչը։
85-րդ րոպեին մրցավարի հետ վիճելու համար հեռացվեց «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն։
«Ինտերը» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ատալանտան» 7-րդն է՝ 47 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.