17:52  ,  18 դեկտեմբերի, 2012

«Միլանն» ու «Յուվենտուսը» պայքարում են Դիդյե Դրոգբայի համար

«Միլանին» հետաքրքրում է «Շանհայ Շենհուայի» 34-ամյա կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան։ «Միլանը» մտադիր է հունվարին վաճառել Ռոբինյոյին եւ Պատոյին։ Դրոգբան մինչեւ մրցաշրջանի ավարտը կկարողանա լրացնել այդ բացը, գրում է Football Italia-ն։

Ավելի վաղ նշվել էր, որ Դրոգբան մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Իտալիայի չեմպիոնը ցանկանում է 1,5 տարվա պայմանագիր կնքել Դրոգբայի հետ եւ պատրաստ է վճարել 4 միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս