Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։
Իսպանացի թենիսիստը 6:7 (6:8), 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 28-րդ ռակետ, ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 27 րոպե։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը։
Աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը երրորդ շրջանում 6:4, 1:6, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 72-րդ ռակետ, ամերիկացի Ալեքսանդր Կովաչեւիչի նկատմամբ։
Ջոկովիչը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի 14-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ։
Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի