10:05 10 մարտի, 2026Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։
Իսպանացի թենիսիստը 6:7 (6:8), 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 28-րդ ռակետ, ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 27 րոպե։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը։
Աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը երրորդ շրջանում 6:4, 1:6, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 72-րդ ռակետ, ամերիկացի Ալեքսանդր Կովաչեւիչի նկատմամբ։
Ջոկովիչը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի 14-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ։
Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.