10:55  ,  8 մարտի, 2026

«Մասթերս»․ Խաչանովը պարտվեց մեկնարկում, Ալկարասն ու Ջոկովիչը հաղթեցին

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող թենիսի «Մասթերս» մրցաշարի մեկնարկում պարտություն կրեց աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։ Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից։ Նրա մրցակիցն էր աշխարհի 35-րդ ռակետ, բրազիլացի Ժոաո Ֆոնսեկան, որն առավելության հասավ 4:6, 7:6 (9:7), 6:4 հաշվով։

Հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որը երկրորդ շրջանում 6:2, 6:3 հաշվով ուժեղ էր աշխարհի 42-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովից։

Աշխարհի երրորդ ռակետ, 38-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը նույնպես դուրս եկավ երրորդ շրջան՝ 4:6, 6:1, 6:2 հաշվով պարտության մատնելոբ աշպարհի 57-րդ ռակետ, լեհ Կամիլ Մայշակին։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news