10:55 8 մարտի, 2026ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող թենիսի «Մասթերս» մրցաշարի մեկնարկում պարտություն կրեց աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։ Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից։ Նրա մրցակիցն էր աշխարհի 35-րդ ռակետ, բրազիլացի Ժոաո Ֆոնսեկան, որն առավելության հասավ 4:6, 7:6 (9:7), 6:4 հաշվով։
Հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որը երկրորդ շրջանում 6:2, 6:3 հաշվով ուժեղ էր աշխարհի 42-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովից։
Աշխարհի երրորդ ռակետ, 38-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը նույնպես դուրս եկավ երրորդ շրջան՝ 4:6, 6:1, 6:2 հաշվով պարտության մատնելոբ աշպարհի 57-րդ ռակետ, լեհ Կամիլ Մայշակին։
Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.