02:03  ,  8 մարտի, 2026

«Մանչեսթեր Սիթին» պայքարից դուրս թողեց «Նյուքասլին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Նյուքասլ Յունայթեդին»։

Մանչեսթերյան թիմից դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Սավիոն։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Հարվի Բարնս, 18 - Սավիո, 39, Օմար Մարմուշ, 47, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում