18:39  ,  6 մարտի, 2026

Ֆուտզալի Հայաստանի գավաթ. Նախնական փուլի զույգերը

Տեղի է ունեցել ֆուտզալի Հայաստանի գավաթի նախնական փուլի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ կայքը

Վիճակահանության արդյունքներով՝ 8 թիմերը բաժանվեցին 4 զույգերի։ Նրանք կպայքարեն առաջին 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, որտեղ նրանց  կմիանան ֆուտզալի Ա Լիգային մասնակցող 12 թիմեր։ 

Ֆուտզալի Հայաստանի գավաթին կմասնակցի 28 թիմ։ Մրցաշարը կմեկնարկի մարտի 15-ից։ Խաղերը կանցկացվեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ 

Ֆուտզալի Հայաստանի գավաթի նախնական փուլի վիճակահանության արդյունքները․

«Ֆ.Կ. Տոբակո» - «Արարատ-Ջունիոր»
ՀԽՄ - «Սպորտինգ Երևան»
«Մանոր Մատրիքս» - ՀՊՏՀ «Համալսարանական հավաքական»
«Գուգարք» - «Արարատ-26»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print