02:23  ,  5 մարտի, 2026

Իսպանիայի գավաթ․ «Ռեալ Սոսիեդադը» եզրափակիչում է

«Ռեալ Սոսիեդադը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով Բիլբաոյի «Աթլետիկին»։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Սոսիեդադը» հաղթեց 1:0 հաշվով: 87-րդ րոպեին իսպանացի հարձակվող Միկել Օյարսաբալի դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Առաջին խաղում եւս «Ռեալ Սոսիեդադը» հաղթել էր 1:0 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել էր Մադրիդի «Աթլետիկոն», որը պայքարից դուրս էր թողել «Բարսելոնային» (4:0, 0:3):

Եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news