Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող գնդակային հրաձգության շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտսարդներ) մրցաձեւում Հայաստանի տղամարդկանց թիմը նվաճեց չեմպիոնի կոչումը: Տղամարդկանց թիմի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը եւ Գոռ Խաչատրյանը:
Կանանց պայքարում Հայաստանի կանանց թիմը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Կանանց թիմի կազմում արծաթե մեդալակիրներ դարձան Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան:
Առանձին պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Գոհար Հարությունյանը (370 միավոր):
Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:03 , 2 նոյեմբերի
09:37 , 2 նոյեմբերի
09:07 , 2 նոյեմբերի
01:42 , 2 նոյեմբերի
23:21 , 1 նոյեմբերի
22:27 , 1 նոյեմբերի
21:41 , 1 նոյեմբերի
21:16 , 1 նոյեմբերի 
20:58 , 1 նոյեմբերի 
19:59 , 1 նոյեմբերի