18:10 3 մարտի, 2026Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող գնդակային հրաձգության շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտսարդներ) մրցաձեւում Հայաստանի տղամարդկանց թիմը նվաճեց չեմպիոնի կոչումը: Տղամարդկանց թիմի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը եւ Գոռ Խաչատրյանը:
Կանանց պայքարում Հայաստանի կանանց թիմը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Կանանց թիմի կազմում արծաթե մեդալակիրներ դարձան Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան:
Առանձին պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Գոհար Հարությունյանը (370 միավոր):
Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.