Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ատալանտան» Բերգամոյի «Գեւիս» ստադիոնում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» եւ հաղթեց 4:1 հաշվով։
Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց «Ատալանտայի» կազմում աչքի ընկավ իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական: 44-րդ րոպեին դաշտի տերերը խփեցին երկրորդ գոլը, որը «Բորուսիայի» դարպասապահի անդրադարձից հետո դիպուկ իրացրեց իտալացի պաշտպան Դավիդե Զապակոստան:
Երկրորդ խաղակեսում 57-րդ րոպեին հոլանդացի եզրային կիսապաշտպան Մարտեն դե Ռոնի արդյունավետ փոխանցումից հետո դորտմունցիների դարպասը գրավեց խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը:
Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 75-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Քարնի Չուկվուէմեկան:
Ավելացվաց ժամանակում «Բորուսիայի» գերմանացի կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկի ոտքով մրցակցի գլխին հարվածելու համար, մրցավարը կարմիր քարտ տվեց եւ 11 մետրանոց հարված նշանակեց, որը դիպուկ իրացրեց «Ատալանտայի» սերբ կիսապաշտպան Լազար Սարաջիչը:
Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիան»:
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում
«Ատալանտան» - «Բորուսիա Դորտմունդ» `4:1 (տեսանյութ)
Ջանլուկա Սկամական, 5, Դավիդե Զապակոստա, 44, Մարիո Պաշալիչ, 57, 90+8, Լազար Սարաջիչը, 11 մետրանոց - Քարիմ Ադեյեմի, 75,
Հեռացում 90+7, Նիկո Շլոտերբեկ, հեռացում, 90+7, Ռամի Բենսեբայինի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:19 , 1 հոկտեմբերի
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի