23:48 25 փետրվարի, 2026Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ատալանտան» Բերգամոյի «Գեւիս» ստադիոնում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» եւ հաղթեց 4:1 հաշվով։
Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց «Ատալանտայի» կազմում աչքի ընկավ իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական: 44-րդ րոպեին դաշտի տերերը խփեցին երկրորդ գոլը, որը «Բորուսիայի» դարպասապահի անդրադարձից հետո դիպուկ իրացրեց իտալացի պաշտպան Դավիդե Զապակոստան:
Երկրորդ խաղակեսում 57-րդ րոպեին հոլանդացի եզրային կիսապաշտպան Մարտեն դե Ռոնի արդյունավետ փոխանցումից հետո դորտմունցիների դարպասը գրավեց խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը:
Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 75-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Քարնի Չուկվուէմեկան:
Ավելացվաց ժամանակում «Բորուսիայի» գերմանացի կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկի ոտքով մրցակցի գլխին հարվածելու համար, մրցավարը կարմիր քարտ տվեց եւ 11 մետրանոց հարված նշանակեց, որը դիպուկ իրացրեց «Ատալանտայի» սերբ կիսապաշտպան Լազար Սարաջիչը:
Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիան»:
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում
«Ատալանտան» - «Բորուսիա Դորտմունդ» `4:1 (տեսանյութ)
Ջանլուկա Սկամական, 5, Դավիդե Զապակոստա, 44, Մարիո Պաշալիչ, 57, 90+8, Լազար Սարաջիչը, 11 մետրանոց - Քարիմ Ադեյեմի, 75,
Հեռացում 90+7, Նիկո Շլոտերբեկ, հեռացում, 90+7, Ռամի Բենսեբայինի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.