02:23  ,  25 փետրվարի, 2026

ՉԼ. «Նյուքասլ Յունայթեդը» պարտության մատնեց «Ղարաբաղին», «Բայերն» ու «Օլիմպիակոսը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» Նյուքասլում ընդունեց «Ղարաբաղին» եւ հաղթեց 3:2 հաշվով:

Արդեն չորրորդ րոպեին աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին։ Երկու րոպե անց հաշիվը կրկնապատկեց բրազիլացի կիսապաշտպանի Ժոելինտոն, հոլանդացի պաշտպան Սվեն Բոտմանը:


«Ղարաբաղի» կազմում գոլերի հեղինակ դարձան կոլումբացի կիսապաշտպան Կամիլո Դուրանը եւ ադրբեջանցի պաշտպան Էլվին Ջաֆարգուլիեւը:


Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում 6:1 հաշվով հաղթել էր անգլիական թիմը:

Լեւերկուզենի «Բայերը» հյուրընկալեց հունական «Օլիմպիակոսին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

«Նյուքասլ Յունայթեդը» եւ «Բայերը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ են դուրս եկել նաեւ «Բուդյո-Գլիմտը» եւ «Աթլետիկո Մադրիդը»:

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպումներ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Ղարաբաղ»՝ 3:2 (տեսանյութ)


Սանդրո Տոնալի, 4, Ժոելինտո, 6, Սվեն Բոտման, 52 - Կամիլո Դուրան, 51, Էլվին Ջաֆարգուլիեւ, 57


«Բայեր» - «Օլիմպիակոս»՝ 0:0 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news