Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ «Մետրոպոլիտան» ստադիոնում մրցեց «Բրյուգեի» հետ։ Մադրիդյան թիմը վստահ հաղթանակի հասավ Սյորլոտի հեթ-տրիկի շնորհիվ՝ 4:1:
«Աթլետիկոյի» կազմում հանդիպման 23-րդ րոպեին աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը, որին արդյունավետ փոխանցում կատարեց սլովենացի դարպասապահ Յան Օբլակը:
36-րդ րոպեին «Բրյուգեն» հավասարեցրեց հաշիվը: Աչքի ընկավ էկվադրոցի կենտրոնական պաշտպան Խոել Օրդոնիեսը:
Երկրորդ խաղակեսում արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առաջ անցավ հաշվի մեջ: 48-րդ րոպեին աչքի ընկավ ամերիկացի կենտրոնական կիսապաշտպան Ջոնի Կարդոզոն:
76-րդ րոպեին նորվեգացի Ալեքսանդր Սյորլոտը դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած նիգերիացի կենտրոնական հարձակվող Ադեմոլա Լուկմանի ասիսիտի շնորհիվ:
87-րդ րոպեին իտալացի պաշտպան Մատեո Ռուգերի արդյունավետ փոխանցումից հետո Ալեքսանդր Սյորլոտը գրանցեց հեթ-տրիկ:
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:
«Աթլետիկո Մադրիդը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը» կամ «Տոտենհեմը»։
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում
«Աթլետիկո Մադրիդ» - «Բրյուգե» - 4:1 (տեսանյութ)
Ալեքսանդր Սյորլոտ, 23, 76, 87, Ջոնի Կարդոզո, 48 - Խոել Օրդոնիես, 36
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի