Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 27-ից մարտի 5-ը կանցկացվի հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը եւ հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը մարզահամերգային համալիրում պատասխանում են լրագրողների հարցերին:
Եվրոպայի առաջնության մասնակցության հայտ է ներկայացրել 40 երկրի շուրջ 400 մարզիկ: Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 26 հրաձիգով:
Սեյրան Նիկողոսյանի գլխավորած հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝
Հրացան` Հրաչիկ Բաբայան, Արտյոմ Գրիգորյան, Միհրան Գաբրիելյան
Ատրճանակ` Բենիկ Խլղաթյան, Զավեն Իգիթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան:
Շարժվող թիրախ` Հովհաննես Մարգարյան, Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Տիգրան Մանուկյան, Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Արուսյակ Գրիգորյան, Մարի Ղազարյան, Մարիամ Մկրտչյան:
Շարժվող թիրախ (երիտասարդներ)` Համլետ Կարենյան, Մանվել Գրիգորյան, Գոռ Մարտիրոսյան, Արման Բարսեղյան, Վլադիմիր Առաքելյան, Անահիտ Սարգսյան, Աիդա Ազատյան, Լիլիթ Մկրտչյան, Յանա Հակոբյան, Նատալի Իսախանյան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի
20:01 , 23 հոկտեմբերի
19:34 , 23 հոկտեմբերի
19:07 , 23 հոկտեմբերի