00:20  ,  18 դեկտեմբերի, 2012

Սվեն-Յորան Էրիքսոնը կժամանի Կիեւ

Շվեդ մասնագետ Սվեն-Յորան Էրիքսոնը դեկտեմբերի 18-ին կժամանի Կիեւ: Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կբանակցի Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պարտականությունները ստանձնելու հարցով, հայտնում է liga.net-ը:

Եթե կողմերին հաջողվի պայմանավորվել ֆինանսական հարցով, ապա շվեդ մասնագետը դեկտեմբերի 24-ին կայանալիք Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում կնշանակվի պաշտոնում: Էրիքսոնն այժմ Թաիլանդի  «Տերո Սասանա» ակումբի տեխնիկական տնօրենն է:

Էրիքսոնից բացի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու է նաեւ ուկրաինացի մասնագետ Միխայիլ Ֆոմենկոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում