00:20 18 դեկտեմբերի, 2012Շվեդ մասնագետ Սվեն-Յորան Էրիքսոնը դեկտեմբերի 18-ին կժամանի Կիեւ: Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կբանակցի Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պարտականությունները ստանձնելու հարցով, հայտնում է liga.net-ը:
Եթե կողմերին հաջողվի պայմանավորվել ֆինանսական հարցով, ապա շվեդ մասնագետը դեկտեմբերի 24-ին կայանալիք Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում կնշանակվի պաշտոնում: Էրիքսոնն այժմ Թաիլանդի «Տերո Սասանա» ակումբի տեխնիկական տնօրենն է:
Էրիքսոնից բացի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու է նաեւ ուկրաինացի մասնագետ Միխայիլ Ֆոմենկոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.