Շվեդ մասնագետ Սվեն-Յորան Էրիքսոնը դեկտեմբերի 18-ին կժամանի Կիեւ: Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կբանակցի Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պարտականությունները ստանձնելու հարցով, հայտնում է liga.net-ը:
Եթե կողմերին հաջողվի պայմանավորվել ֆինանսական հարցով, ապա շվեդ մասնագետը դեկտեմբերի 24-ին կայանալիք Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում կնշանակվի պաշտոնում: Էրիքսոնն այժմ Թաիլանդի «Տերո Սասանա» ակումբի տեխնիկական տնօրենն է:
Էրիքսոնից բացի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու է նաեւ ուկրաինացի մասնագետ Միխայիլ Ֆոմենկոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի