17:39  ,  16 փետրվարի, 2026

Մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Երեւանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է փետրվարի 27-ից մարտի 4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։


Տոմսերի վաճառքն իրականացվում է
ticketon.am եւ tomsarkgh.am կայքերի միջոցով։

Տոմսերի գինը 2000 եւ 3000 դրամ են։ Բացման արարողության տոմսերի արժեքը՝ 3000 դրամ։

Բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի ժամը 19։00-ին։

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 39 երկրի շուրջ 400 մարզիկ, որոնք կպայքարեն ատրճանակ, հրացան, շարժվող թիրախ մրցաձեւերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print