Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Կարինա Ակոպովան մեկնաբանել է մասնակցությունը Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով։
«Տպավորությունները գերազանց են։ Ուրախ ենք, որ կարողացանք այս ստեղծագործությամբ հանդես գալ»,- ասել է Կարիան Ակոպովան NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։
Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը գրավեց 12-րդ տեղը եւ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրին:
Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում որակավորման փուլը հաղթահարեց լավագույն 16 զույգը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄՕԿ-ին բողոք էր ներկայացրել Հայաստանի օլիմպիական զույգի կարճ ծրագրի «Արցախ» անվան վերաբերյալ: Միջազգային օլիմպիական կոմիտեն բավարարել էր բողոքը եւ փոխել ծրագրի անունը պաշտոնական ցանկում, նշելով՝ Արա Գեւորգյանի ստեղծագործություն:
Չնայած Ադրբեջանի ջանքերին, «Արցախ» ստեղծագործությունը Միլանի Ice Skating Arena-ում հնչեց, բայց ներկայացվեց որպես «Արա Գեւորգյանի ստեղծագործություն»:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի
21:47 , 12 նոյեմբերի 
20:27 , 12 նոյեմբերի
19:45 , 12 նոյեմբերի
18:42 , 12 նոյեմբերի
18:05 , 12 նոյեմբերի
17:24 , 12 նոյեմբերի
16:44 , 12 նոյեմբերի